Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի երեւանյան գրասենյակից երեկ մեր թերթին հայտնեցին, որ վերոհիշյալ կազմակերպությունների նախագահ Արա Աբրահամյանը վերջերս Սպիտակ տանը կայացած ընդունելությանը ծանոթացել է Մ. Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ եւ արժանացել վերջինիս հատուկ ուշադրությանը: Մ. Նահանգների նախագահի նստավայրում կայացած ընդունելությունը կազմակերպված է եղել Քենեդու կենտրոնի կողմից: Ավանդական միջոցառում, որին ներկա են եղել բազմաթիվ դիվանագետներ, քաղաքական ու պետական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ սելեբրիտիներ: Նախագահ Օբաման ողջունել է ներկաներին եւ մրցանակներ շնորհել մի շարք արվեստագետների ու գիտնականների: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը անդամ է Քենեդու կենտրոնի եւ առաջին անգամ չէ, որ մասնակցում է ամենամյա այդ ընդունելություններին: