ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում չեն լինի Հայաստանում:
Նրանք երեկ Բաքվում հանդիպել են Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այս այցի ընթացքում կողմերին կծանոթացնեն նորացված մադրիդյան սկզբունքներին ( «Ազգ» -ը տեղեկացրել էր այդ մասին): Փաստորեն, պարզվում է, Բաքուն առավել կարիք ուներ ծանոթանալու այդ սկզբունքներին:
Հ. Ա.