«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՈՉ ԼՐԻՎ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»

Շվեդիայի դեսպան Հանս Հուններ Ադենը երեկ հայտարարել է, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրերից է նաեւ համագործակցող երկրների եւ Եվրոմիության միջեւ վիզային ռեժիմի հնարավոր մեղմացումը: Այս առումով դեսպանը նշել է. «Չնայած վիզային ռեժիմի մեղմացումը Եվրոմիության հետ մեր գործընկերության հիմնական, կարեւոր մասը չի կազմում, սակայն ասեմ, որ Հայաստանի առնչությամբ Եվրոմիությունը անպայման կթեթեւացնի վիզային ռեժիմը: Օրինակՙ մենք մեղմ ռեժիմներ ունենք Սերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի հետ: Իսկ մի օր էլ ես հնարավոր եմ համարում, որ Եվրոմիության եւ Հայաստանի միջեւ առհասարակ կվերացվի վիզային ռեժիմը»:

Ադենը ընդգծել է, որ Եվրոմիության համար առաջնահերթ խնդիրները գործընկեր երկրներում ժողովրդավարության մակարդակի բարձրացումը եւ նրանց համագործակցության ծավալների մեծացումն են: «Այս ուղղությամբ Հայաստանի վիճակը առանձնահատուկ է. նրա բոլոր հարեւանները, ցավոք, ոչ լրիվ են ընդունում եվրոպական արժեքները», շեշտել է Շվեդիայի դեսպանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4