Մեկ օր առաջՙ 2010 թվականի բյուջեի վերջնական տարբերակի քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մի լավ քննադատեց առողջապահության ոլորտը: Երբ ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելու փորձ արեց, ԱԺ նախագահը կոպիտ նկատողություն արեց, թե` «Մի խանգարիր», կանոնակարգով էլ այդպիսի հնարավորություն նախարարը չուներ: Սա` ՀՀԿ-ական փոխնախագահի եւ ԲՀԿ-ական նախարարի հակադրության տեսանելի մասն էր: Երեկ մամուլը գրել էր, որ նիստից հետո այս հակադրությունը շարունակվել է, նույնիսկ վերածվել քաշքշոցի, եւ նրանց խաղաղացրել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: «Ազգը» վերջինից փորձեց պարզել իրականությունը. «Մամուլում ծայրահեղ գնահատականներով ուռճացված է ներկայացվել. այո, տեղի է ունեցել թեթեւակի վիճաբանություն ԱԺ փոխխոսնակի եւ առողջապահության նախարարի միջեւ, մի քիչ ավելի բարձր տոնով, բայց ոչ ավելի: Բայց մամուլում ներկայացվել է ինչ-որ պատերազմ, ռազմական գործողություններով, որն ուղղակի իրականությանը չի համապատասխանում», ասաց Ն. Զոհրաբյանը:
Մ. Խ.