Հոլանդիայում գրիպի նոր վիրուս է հայտնաբերվել, որը կենդանուց (այծից) անմիջականորեն փոխանցվում է մարդուն: Վիրոսով, որին տվել են Q անվանումը, արդեն վարակվել են 2300 հոլանդացիներ: Հիմնականում վիրուսը տարածված է հարավային եւ արեւելյան շրջաններում, որտեղ ֆերմաներում պահվում են 375 հազար այծեր: Այս համաճարակը ընդգրկել է երկրի 350 ֆերմաներից 55-ը:
Նիդեռլանդների առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները պահանջում են ոչնչացնել տասնյակ հազարավոր վիրուսակիր այծեր: Միեւնույն ժամանակ առողջապահության նախարար` Աբ Քլինկը հայտարարել է, որ վիրուսը չի փոխանցվում մարդուց մարդուն եւ խնդրել է բնակչությանը` տագնապի չմատնվել:
Բժիշկների խոսքերով, «այծագրիպի» ախտորոշիչներն են կոկորդի ցավերը, գլխացավը, ցավերը վերջույթներում, բարձր ջերմությունն ու հոգնածության զգացողությունը:
Հ. Ա.