«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականի «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` «Դիվանագիտությունը հանուն մարդու իրավունքների» ամենամյա մրցանակը շնորհվում է ԱՄՆ-ի այն դեսպանին, որն իր նշանակման երկրում բացառիկ նվիրում է ցուցաբերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կառավարման ժողովրդավարական սկզբունքներն առաջ մղելու հարցում»:

«Դեսպան Յովանովիչին ընտրելով այս մրցանակի համար` պետքարտուղար Քլինթոնը առանձնացրել է սկզբունքային առաջնորդման ու դիվանագիտական միջոցների օգտագործման նրա նորարարական մոտեցումը մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը` որպես Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ, խթանելու եւ պաշտպանելու հարցում», ասված է հաղորդագրությունում: «Պետքարտուղար Քլինթոնը առանձնակի նշել է դեսպան Յովանովիչի եւ նրա ղեկավարած թիմի շահապաշտպան գործունությունը` ուղղված 2008 թվականի փետրվարին կայացած վիճահարույց ընտրություններից հետո ձերբակալվածների հանդեպ իրավաչափ գործընթացների ու թափանցիկ քննությունների ապահովմանը, եւ դեսպանի ջանքերը` ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների բարելավմանը` միաժամանակ ապահովելով դրական հարաբերություններ Հայաստանի կառավարության հետ»:

Մրցանակի շնորհման մասին ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մրցանակը դեսպան Յովանովիչին կհանձնվի եկող տարվա սկզբին:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4