Ինչպես տեղեկացանք «Արդշինիվեստբանկից», բանկը դեկտեմբերի 14-ից դրամական փոխանցումների համակարգով, դոլարից եւ եվրոյից բացի, դրամական փոխանցումներ կիրականացնի նաեւ ռուսական ռուբլիով: ըօրՑՐՈÿ տՏփՑՈ-ն գործում է ԱՊՀ երկրներում եւ 5000-ից ավելի սպասարկման կետեր ունի: Այս համակարգի հետ «Արդշինինվեստբանկը» համագործակցում է 2006 թվականից:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այս առթիվ նշել է. «Быстрая почта-ն դարձավ երրորդ համակարգը, որի միջոցով մենք կատարում ենք փոխանցումներ նաեւ ռուսական ռուբլիով: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, «Արդշինինվեստբանկը» ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաեւ բազմաթիվ այլ հանրաճանաչ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով` Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, եւ համագործակցում ռուսական «Պրոմսվյազբանկի», «Սոցգորբանկի», «Ֆորա բանկի» եւ «Սբերբանկի» հետ»:
Ա. Մ.