Շախմատի Բրազիլիայի առաջնությունում Սեւակ Մխիթարյանը 11 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ բրոնզե մրցանակակիր: Ավարտական տուրում նա ոչ-ոքի խաղաց աղյուսակը եզրափակող Մաքսիմո Մակեդոյի հետ: Հայ շախմատիստը մրցաշարում տարավ 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց 2 պարտություն:
Չեմպիոնը որոշվեց առաջատարների մրցավեճում: Ջովանի Վեսկովին սպիտակներով հաշտություն կնքելով Ժիլբերտո Միլոշի հետ, 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ հռչակվեց Բրազիլիայի չեմպիոն: Միլոշը 8 միավորով արժանացավ արծաթե մեդալի:
Ավարտական տուրի մյուս պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Մոլինան ու Բարետոն, Մաթսուրան ու Բիտենկուրտը, Ֆիերն ու Սանտյագոն, Դիամանտն ու Լեյթանը: Վերջինս 7,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: Մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Ֆիերՙ 6,5, Դիամանտՙ 6,5, Մոլինաՙ 5, Մաթսուրաՙ 4,5, Բիտենկուրտՙ 3,5, Սանտյագոՙ 3, Բարետոՙ 3, Մակեդոՙ 2,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ