«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


ԿԱՌԼՍԵՆԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Լոնդոնում ընթացող շախմատի մրցաշարում իր հաջող ելույթներն է շարունակում նորվեգացի Մագնուս Կառլսենը: 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ճապոնացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ 5-րդ պարտիան շահեց չինացի Նի Հուայից: 5 տուրից հետո Կառլսենը 11 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը: Նա 3 միավորով առաջ է անցել իր մոտակա հետապնդողիցՙ Վլադիմիր Կրամնիկից: Վերջինս հերթական 2 տուրերում հաշտություն կնքեց Մայքլ Ադամսի եւ Դեւիդ Հաուելի հետ:

7 միավորով 3-րդ տեղում է անգլիացի Լյուկ Մակշեյնը: Նա 4 միավոր վաստակեցՙ հաշտություն կնքելով Հաուելի հետ եւ հաղթելով Նակամուրային: 5-ական միավորով հաջորդ տեղերում են Դեւիդ Հաուելն ու Մայքլ Ադամսը, որոնց հաջորդում են Հիկարու Նակամուրան եւ Նայջլ Շորթը: Աղյուսակը 3 միավորով եզրափակում է Նի Հուան:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: 6-րդ տուրում Կառլսենը կմրցի Ադամսի հետ, իսկ մրցաշարը կավարտի Շորթի հետ հանդիպումով: Կրամնիկը նախ կխաղա Շորթի հետ, ապա ուժերը կչափի Նակամուրայի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4