«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


ԽՈԱԿԻՆ ԲՈԳՈՍՅԱՆԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼ

113-ամյա պատմության ընթացքում «Բանֆիլդն» առաջին անգամ հռչակվեց Արգենտինայի չեմպիոն: Ֆուտբոլի առաջնության ավարտական տուրից առաջ բավական անհաշտ պայքար էր ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար: «Բանֆիլդը» 2 միավորով առաջ էր անցել

2-րդ տեղում ընթացող «Նյուելզ Օլդ Բոյզից», որի կազմում հանդես է գալիս ուրուգվահայ Խոակին Բոգոսյանը: Հավասար միավորների դեպքում չեմպիոնին որոշելու համար լրացուցիչ մրցախաղ պետք է անցկացվեր: Սակայն դրա կարիքը չզգացվեց:

«Բանֆիլդն» ավարտական տուրում հյուրընկալվելիս մրցում էր երկրի տիտղոսակիր ակումբներից մեկիՙ «Բոկա Խունիորսի» հետ: Խուլիո Սեսար Ֆալկիոնիի սաները 0-2 հաշվով պարտություն կրեցին: «Բոկա Խունիորսին» հաղթանակ պարգեւեցին Մարտին Պալերմոյի խփած 2 գնդակները:

Առաջատարի անհաջողությունից չկարողացավ օգտվել 2-րդ տեղում ընթացող «Նյուելզ Օլդ Բոյզը», որը «Սան Լորենսոյի» հետ մրցավեճում եւս պարտվեց 0-2 հաշվով: Այդ հանդիպմանը մասնակցեց Խոակին Բոգոսյանը, որն աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Նրա թիմը ստիպված էր բավարարվել արծաթե մեդալներով: 3-րդ մրցանակակիր դարձավ «Կոլոնը»: Նշենք, որ Արգենտինայում երկու առաջնություն է անցկացվումՙ ձմեռային (ապերտուրա) եւ ամառային (կլաուսուրա):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4