Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Աշոտ Ղուլյանի գլխավորած ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը: Անդրադարձ անելով ԼՂ խնդրին նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, թե ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ էթնիկ զտումների: Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազներն իրականությունից, արդար լուծումներն` հավակնություններից տարբերել կարողանան: Վստահ եմ` ժամանակն այդ հարցում այլընտրանք չի թողնելու: Բայց մենք նաեւ պետք է քաջ գիտակցենք, որ ԼՂ խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողություն բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի ԼՂՀ-ն: Վստահ եմ` ժամանակն այս հարցում այլընտրանք չի թողնելու, եւ հույս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են, եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող», ասել է նախագահ Սարգսյանը:
Մ. Խ.