«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԿՐԱԿՈՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըթնացը հանդիպումների ինտենսիվությամբ հավակնում է նախադեպ չունենալու գնահատականին, հակամարտությունը սառեցված որակելու ու ռազմական լուծման ուղին բացառելու մոտեցումներն առավել սնանկ են դառնում:

ԵԱՀԿ դիտարկումը, որ պետք է իրականացվեր դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավարեւելյան հատվածում, դադարեցվել է ինքնաձիգից կատարված կրակոցի պատճառովՙ ԼՂՀ պաշտպանական բանակի դիրքերից դիտարկում իրականացնող դիտորդական խմբի ուղղությամբ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջադեպը տեղի է ունեցել, երբ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին չի ուղեկցել իր առաջավոր դիրքերՙ խախտելով նախնական պայմանավորվածությունը:

Կրակոցն արձանագրվել է դիտորդական խմբի անդամների ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեի (Չեխիա) եւ Վլադիմիր Չոունտուլովի (Բուլղարիա) կողմից, որոնք որոշում են կայացրել դադարեցնել դիտարկումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4