Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում, եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների մասնակցությամբ, անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների հեռանկարները: Նախարարը հանձնարարել է բոլոր դեսպաններին հնարավորինս նպաստել Հայաստանի անդամակցությանը եվրոպական տարբեր կառույցներին ու էլ ավելի մեծացնել դրանց հետ համագործակցության մակարդակը:
Փարիզում հայ դիվանագետները քննարկել են նաեւ վերջերս Աթենքում ավարտված ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդունված փաստաթղթերը, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում կայացած Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք այլ միջազգային ու տարածաշրջանային հարցերի:
Իսկ դեկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ֆրանկոֆոնյան միջազգային կոնֆերանսին, որտեղ նախատեսված է նաեւ նրա ելույթը:
Հ. Ա.