«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


«ՄԱՐՏԻ 1-2-Ի» ԶԵԿՈՒՅՑԸ` ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության մասին արդեն իսկ ներառվել է դեկտեմբերի 17-ին Փարիզում տեղի ունենալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգի նախագծում:

«Ազգն» արդեն տեղեկացրել էր, որ այդօրինակ քննարկում սպասվում է, որ նախատեսված էր դեռեւս վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ, սակայն ռուս-վրացական հարաբերությունների հարցերի քննարկումը հետաձգել էր Հայաստանին առնչվող հարցի քննարկումը:

Այնուամենայնիվ, մոնիտորինգի հանձնաժողովը, բացի դեկտեմբերի 17-ի նիստից, եւս մեկ նիստ կգումարի ԵԽԽվ հունվարյան նստաշրջանից առաջ ու, ինչպես իր ժամանակին կանխատեսում էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը , թերեւս Հայաստանին առնչվող հարց չներառի վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, որի նախագիծն, ի դեպ, դեռ որեւէ տառ չունի` Հայաստանին առնչվող:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4