Երեւան է ժամանել մակեդոնացի մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին, որը մարզում էր բուլղարական «Մոնտանա» ակումբը: Ինչպես տեղեկացանք «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանից, Կուզմանովսկու հետ առայժմ բանակցություններ են ընթանում «Բանանցը» գլխավորելու շուրջը: Ինչպես տեղեկացրել ենք, «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ էր արվելՙ ստանձնելով ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
47-ամյա Կուզմանովսկին ժամանակին հանդես է եկել հարավսլավական թիմերում, իսկ մարզչական գործունեություն է ծավալել բուլղարական ակումբներում, այդ թվումՙ Սոֆիայի «Սլավիայում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ