Ըստ բրիտանացի օդերեւութաբաններիՙ 2010-ին երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 0,58 աստիճանով եւ կկազմի 14,58 աստիճան: Մինչ այժմ տարեկան ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 1998-ին (14,52): Տաք ջերմաստիճանի առաջացմանը կնպաստեն երկրագնդում արձանագրվող կլիմայական փոփոխություններն ու Խաղաղ օվկիանոսի որոշ տեղերում ջրերի տաքացումը: Բրիտանացիները ուսումնասիրել են նաեւ, որ գալիք տարի երկրագնդի մակերեւույթի ջերմաստիճանը 0,6 աստիճանով բարձր կլինի, քան 1961-1990 ժամանակահատվածում: Իսկ սա, ըստ բրիտանացի գիտնականների, հիմք է տալիս կարծելու, որ 2010 վերջին 150 տարիների ամենատաք տարին է լինելու:
Հ. Ա.