«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏՀՏ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2010-ԻՑ

2010-ից Երեւանում կսկսի կգործել հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն: Երեկ այդ կապակցությամբ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողներին ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը երկու երկրներում էլ տնտեսության զարգացող ճյուղերից է, փորձի, գիտելիքների փոխանակման պարագայում լուրջ հաջողությունների կարելի է հասնել: Նա հայտնեց, որ կենտրոնը ստեղծվելու է Երեւանի պետական համալսարանում, հասանելի է լինելու բոլոր հետազոտողների համար եւ պատրաստելու է այս ոլորտի բարձրակարգ մասնագետներ:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան նշեց, որ ՏՏ ոլորտում իրենց երկիրը վերջին 20 տարիներին զգալի առաջընթաց է արձանագրել: Նա Հնդկաստանի կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց Հայաստանի համար վստահելի գործընկեր լինելու եւ խորացնելու երկկողմ հարաբերությունները:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ 2010-ի հունվարին վերապատրաստման նպատակով Հայաստանից դասախոսներ կմեկնեն Հնդկաստան: Այնուհետեւ նրանք վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն Հայաստանի մասնագետների համար: «Հայաստան բերվելիք տեխնոլոգիաները եւ ծրագրային լուծումները հնարավորություն կտան հետազոտություններ կատարելու ոչ միայն ՏՏ, այլեւ բժշկության, քիմիայի ոլորտների մասնագետներին: Կենտրոնին տեխնիկայի մատակարարումը կսկսվի մարտից, իսկ սեպտեմբերին Հնդկաստանից Հայաստան կվերադառնան վերապատրաստված հայ մասնագետները: Եթե պլանավորված բոլոր աշխատանքները ժամանակին ընթանան, ապա հոկտեմբերին կունենանք լիովին գործող կենտրոն», նշեց հիմնադրամի տնօրենը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4