«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2009-12-15 | #230, 2009-12-16 | #231, 2009-12-17


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆ Է

Գերմանական BoxSport ամսագրի անցկացրած հարցման արդյունքներով այդ երկրի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել IBF-ի վարկածով միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա այդ պատվին արդեն 4-րդ անգամ է արժանանում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Արթուր Աբրահամը հաղթող ճանաչվեց իր հիմնական մրցակիցներ Կլիչկո եղբայրների հետ պայքարում:

«Երախտապարտ եմ բոլորին: Սա մեծ պատիվ է ինձ համար, այն մեծ նշանակություն ունի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկրպագուներից ինձ հավատալու եւ աջակցելու համար: Նաեւ շնորհակալ եմ մարզչիցսՙ Ուլի Վեգներից եւ Sauerland կազմակերպությունից, որոնք օգնեցին ինձ հասնել մեծ նվաճումների», հայտարարել է Արթուր Աբրահամը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4