Ինչպես հայտնի է, Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում միայն 2 պարտություն է կրել Նոնիտո Դոներից եւ Ժոզեֆ Ագբեկոյից, թեեւ մինչեւ մենամարտը նրանք հաղթողի հավակնորդ չէին համարվում: Թոմաս Ռոխասին հաղթելուց հետո Վախթանգը հայտարարել է, որ շատ կցանկանար երկուսից էլ ռեւանշ վերցնել:
«Ցանկանում եմ երկուսի հետ էլ կրկին հանդիպել: Ամեն երեկո քնելուց երազում մտածում եմ, թե երբ եմ մրցելու նրանց հետ: Դա իմ երազանքն է», նշել է Դարչինյանը: Նրա պրոմոութեր Գարի Շոուն հաստատել է, որ աշխատանք է տանում Նոնիտո Դոների հետ մենամարտ կազմակերպելու:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ