Թբիլիսիում ավարտված ձեռքի գնդակի միջազգային մրցաշարում հաջող ելույթներ ունեցավ Հայաստանի մինչեւ 18 տարեկանների պատանեկան հավաքականըՙ 6 թիմերի մեջ զբաղեցնելով 2-րդ տեղը: Մեր մարզիկները 14-7 հաշվով հաղթեցին Ադրբեջանի իրենց հասակակիցներին, առավելության հասան նաեւ Վրաստանի մարզերի (22-20), Ռուսթավիի (23-17) եւ Բաթումի (20-14) հավաքականների նկատմամբ: Միակ պարտությունը հայ ձեռնագնդորդները կրեցին Թբիլիսիի իրենց հասակակիցներից (9-20), որոնք էլ դարձան մրցաշարի հաղթողներ:
Մայիսին մեր հավաքականը Բելգրադում կմասնակցի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր խմբում ընդգրկված են Հունաստանի, Բուլղարիայի եւ Սերբիայի հավաքականները: Նախատեսվում է հունվարին Հայաստանի հավաքական հրավիրել ֆրանսահայ մի խումբ մարզիկների, որոնք կուժեղացնեն թիմի կազմը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ