«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Դեկտեմբերի 12-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ «Եվրոպայի հայերի համագումար»-ի (ԵՀՀ) ժողովը: Համաժողովին մասնակցում էին եվրոպական տարբեր երկրներից ժամանած կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ անդամներ: Համագումարը քննարկեց ԵՀՀ-ի կանոնադրական եւ կազմակերպչական հարցերը, ինչպես նաեւ հատկապես Եվրոպայում բնակվող սփյուռքահայության խնդիրներն ու առկա մարտահրավերները: Մասնավոր ուշադրության արժանացավ հատկապես երիտասարդության կազմակերպման ու աշխուժացման հարցը:

Հայտնելով իր մտահոգությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ` համագումարը շետեց հայրենի պետականության հզորացման ու զարգացման կարեւորությունը:

Համագումարն ընտրեց նաեւ նոր գերագույն խորհուրդ` Կարո Հակոբյանի նախագահությամբ: Ընտրվեցին նաեւ տեղական եւ աշխատանքային հանձնախմբեր ու մարմիններ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4