«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2009-12-19 | #234, 2009-12-22 | #235, 2009-12-23


15 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԻՆ»

Տրամադրեց Միջազգային ֆինանսական կորպորացիան

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) եւ հայկական «Ամերիաբանկը» երեկ պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի հայկական բանկին ՄՖԿ-ն կտրամադրի 15 մլն դոլարի վարկ:

Ներկայացնելով համաձայնագիրըՙ «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը հայտնեց, որ ստացվող միջոցները կուղղվեն վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, մասնավորապես ՀԷԿ-երի շինարարությանը: Նա տեղեկացրեց, որ վարկը տրամադրվել է 8 տարով, որից 3 տարին արտոնյալ ժամկետն է:

ՄՖԿ Կովկասի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեկը նշեց, որ Հայաստանը, չունենալով նավթի ու գազի պաշարներ եւ վառելիքի երկու երրորդը ներկրելով, ստիպված է փնտրել տեղում արտադրվող էներգիայի աղբյուրներ: Այդ առումով, նրա կարծիքով, հիդրոէներգետիկան մեծ ներուժ ունի, եւ կառավարությունը խթանում է ներդրումներն այդ ոլորտում: Ըստ Թոմաս Լյուբեկի, այս ծրագրի շրջանակներում ստացվող վարկերով Հայաստանը կարող է կառուցել մինչեւ 20 մվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ եւ կրճատել մթնոլորտ արտանետումները 30 հազար տոննայով: Նա նաեւ նշեց, որ «Ամերիաբանկին» այս ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի գրավչությունը դրանց երկարաժամկետ լինելու մեջ է:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4