Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Մերզլյակովը ասել է, թե 2010 թվականին հույս ունի լքելու պաշտոնը: Նա հիշեցրել է, թե ավելի վաղ էլ հույս է ունեցել մինչեւ 2009-ի վերջն այլեւս չաշխատելու այդ պաշտոնում. «Կարծում եմ` դա տեղի կունենա մոտ ժամանակ, հուսով եմ` արդեն հաջորդ տարի», «Թրենդին» ասել է նա: 2009 թվականի կեսերին, իսկապես, լուրեր կային, թե Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը հեռանալու են Մինսկի խմբում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ներկայացնող իրենց պաշտոններից: Մեթյու Բրայզան հեռացավ, չի բացառվում, որ այս անգամ էլ Մերզլյակովը հեռանա: Բոլոր դեպքերումՙ ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված չէ անձերից` չի լինի Մերզլյակովը, կլինի Իվանովը, մեկ է: Բրայզայի փոխարեն որ Բրադկեն է, ի՞նչ տարբերություն, ուղղակի շատ հնարավոր է, որ այդպիսով կարգավորման լուծումը հեռանա, եթե, իհարկե, հենց այդ նպատակով չեն արվում փոփոխությունները` մինչեւ գործընթացին ծանոթանան-բան, ահագին ժամանակ կանցնի: Այնպես որ, Թուրքիան չի կարողանա արձանագրությունների ողջամիտ ժամկետը կապել ԼՂ հարցի հանգուցալուծման հետ:
Մ. Խ.