«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2009-12-23 | #236, 2009-12-24 | #237, 2009-12-25


«ՔՈ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԴԱՎՈՒԹՕՂԼՈ՞Ւ Է, ԹԵ՞ ԴՈՒ ԴԱՎՈՒԹՅԱՆ ԵՍ»

Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենից հետո սկանդալային ելույթով հանդես է եկել նաեւ նույն կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը: Այդ մասին նշել է «Բուգյուն» կայքէջը, գրելով. «Արդահանի պատգամավոր Էնսար Օղութը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հասցեագրված վիրավորական արտահայտություններ օգտագործելիս, վիրավորեց նաեւ հայերին: Ժողովրդա-հանրապետական կուսակցության Էրզրումի քաղաքային վարչությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Օղութն ասաց, որ ամերիկյան NBS հեռուստաընկերությունը որպես «Քուրդիստան» է ներկայացնում Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջանները, իսկ կառավարությունը լռությամբ շրջանցում է այս խայտառակությունը: Նա մեղադրեց նաեւ արտգործնախարար Դավութօղլուին եւ ասաց. «Ոչ նոտա է տալիս, ոչ էլ հայտարարություն է անում: Քո ազգանունը Դավութօղլո՞ւ է, թե՞ դու Դավության ես: Ասա, որ իմանանք: «Հայկական» նախաձեռնություն ես ցուցաբերում որ ի՞նչ, Դավության եսՙ դրա համա՞ր: Ի՞նչ է քո անուն-ազգանունը: Դու թո՞ւրք ես, Թուրքիայի արտգործնախարա՞րը: Ինչո՞ւ է լռում վարչապետը: Որքա՞ն պետք է ցուցադրվի «Քուրդիստանը» պատկերող այդ քարտեզը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4