Երեկ պաշտոնական այցով Թուրքիայում էր Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Նա Անկարայում իր թուրք պաշտոնակցի հետ նախ ծաղկեպսակ է դրել Հեյդար Ալիեւի հուշարձանին, ապա եւ հանդիպել Դավութօղլուին: Հանդիպմանը, ինչպես նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այնուհետեւ կողմերը ստորագրել են երկու երկրների քաղաքացիների նկատմամբ այցագրային ռեժիմի վերացման արձանագրությունը: Ենթադրվում էր, որ Մամեդյարովին կընդունեն նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը:
Հ. Չ.