«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎ. «ՀԻՄԱ ՈՉ ՈՔ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ»

«Մոսֆիլմի» տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն անցնող տարին ամփոփելով առաջարկել է վերադառնալ կինոարտադրության խորհրդային համակարգին: «Պետք է վերադառնալ այն համակարգին, երբ Պետկինոյում կար գլխավոր խմբագրություն», ասել է Շահնազարովը հավելելով, որ այն ժամանակ սցենարներն ընդունում էր «Մոսֆիլմը», հետո ուղարկում էր Պետկինո, որտեղ էլ դրանք կամ հաստատվում էին, կամ էլ մերժվումՙ տարբեր պատճառներով: Մերժվում էին ոչ միայն գաղափարախոսության, այլեւ գեղարվեստական թերությունների համար. «Դա ճիշտ համակարգ էր, թեպետ շատ բաներ հնացած էին, բայց կարելի էր դրանք հարմարեցնել նոր պահանջներին: Այն ժամանակ կային մարդիկ, ովքեր պատասխանատու էին նկարահանվող ֆիլմերի մակարդակի համար: Հիմա ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ», ասել է Շահնազարովը: Նա խոստովանել է, որ ժամանակակից ռուսական կինոն իրեն դուր չի գալիս. « Ֆիլմերը, շատ քիչ բացառությամբ, բավականին թույլ են եւ ոչ հետաքրքրական»: Նաեւ բավարար չի համարել ռեժիսորների ու սցենարիստների պատրաստվածության մակարդակը. «Չեմ ուզում ասել, որ չկան տաղանդավոր երիտասարդներ, պարզապես նրանք բավականին թույլ են պատրաստվածության առումով»: Շահնազարովի գնահատմամբ, հետաքրքրական աշխատաոճ ունեն հատկապես փորձառու կինոռեժիսորները: Նա նաեւ ընդգծել է, որ քիչ են նկարահանվում լիամետրաժ ֆիլմեր, դրա փոխարեն շատացել են հեռուստաֆիլմերն ու հեռուստածրագրերը: «Հիմա «Մոսֆիլմում» իրականացվում է 57 նախագիծ, որոնցից միայն ութն է լիամետրաժ ֆիլմ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4