«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Ըստ Շիրակի մարզպետարանի տվյալների` 2009 թվականի մինչեւ դեկտեմբերի 25-ը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում գրանցվել է 1534 ծնունդ` նախորդ տավա ցուցանիշից 254-ով ավելի: Ճիշտ է` սրանք դեռ այն թվերը չեն, որոնցով կարելի կլիներ ուրախանալ, այնուամենայնիվ լավ է, որ կա աճ: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ծնված երեխաների մեջ տղաների թիվը նկատելիորեն ավելի է աղջիկներից:

Գյումրու ծննդատանը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի չի գրանցվել նորածնի կամ մայրական մահացության որեւէ դեպք: Այստեղ պարբերաբար նորացվում են բուժսարքավորումները, աշխատանք է կատարվում կանանց վերարտադրողական առողջության պահպանման, կազմակերպվող «Բաց դռների օրերի» միջոցով` նաեւ մարզի մի շարք հեռավոր գյուղերում կանխարգելիչ ստուգումների ակտիվացման ուղղությամբ: Ծննդատանը տարեսկզբին բացված «Մայրության դպրոցում» ապագա մայրերի հետ պարապմունքներ են անցկացվում փոքրիկի նախածննդյան - հետծննդյան օրերի, նրա խնամքի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4