«Ազգ» -ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի Նոր Արբատ փողոցում սպանել են Հայաստանի քաղաքացու: Սպանության համար կալանավորվել էին Միջին Ասիայի երկրների քաղաքացիներ: Սակայն պարզվում է, որ 28-ամյա երիտասարդին դանակով հարվածել է Հայաստանի 33-ամյա քաղաքացի, որը մտերիմ է եղել զոհի հետ: Երկու հայերի միջեւ վեճ է առաջացել Նոր Արբատում գտնվող շինարարական գրասենյակներից մեկում, որտեղ սպանվածը աշխատել է որպես ղեկավար: Վեճի ընթացքում 28-ամյա երիտասարդը ստացել է դանակի երկու հարվածՙ սրտին եւ մեջքին, որից էլ մահացել է:
Հ. Ա.