Հունվարի 15-ից Վրաստանի հանրային հեռուստատեսության հիմքի վրա ստեղծված «Առաջին կովկասյան հեռուստաալիքը» կսկսի եթեր հեռարձակվել ամբողջ Կովկասի տարածքով:
Մինչեւ հիմա ալիքը եթեր էր հեռարձակվում ռուսերենով եւ միայն համացանցի միջոցով, իսկ այժմ արբանյակի օգնությամբ կարող են տեսնել նաեւ Ռուսաստանի հարավային մարզերում: Ալիքի հաղորդավարներից են ռուս լրագրող Օլեգ Պանֆիլովը, Չեչնիայի առաջին նախագահի այրին` Ալլա Դուդաեւան:
Պաշտոնական տվյալներովՙ հեռուստաալիքը պատրաստվում է մատակարարել միայն օբյեկտիվ լրատվություն, սակայն վրացական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ալիքը նախագահ Սաակաշվիլու անձնական նախագծերից է, որի նպատակն է խռովություն մտցնել կովկասյան ազգերի մեջ: Այս մասին տեղեկացնում է թերթը:
Հ. Ա.