Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ կմեկնի Մոսկվա:
Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի խոսքերովՙ երկու նախագահները քննարկելու են Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների խորացման հնարավորություններն ու տարածաշրջանային այլ հարցեր: Ֆարմանյանը չի բացառել, որ երկու երկրների նախագահներին միանա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, բնական է, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը պետք է հաճախակի հանդիպեն: Իսկ ինչ վերաբերում է այսպես կոչված «նորացված մադրիդյան սկզբունքներին» եւ թե ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը այս փաստաթուղթը բերել է Հայաստան, ապա այդ տեղեկությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը», եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:
Հ. Ա.