«Արդշինինվեստբանկը», միջազգային դրամական փոխանցումների MoneyGram համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ: Այս համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրներում եւ ունի 186 հազար սպասարկման կետ: Այս առթիվ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է, որ MoneyGram-ի շնորհած հավաստագիրը պարտավորեցնում է բանկին շարունակել մնալ հուսալի եւ վստահելի բանկ ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլեւ մեր բոլոր հաճախորդների համար:
Ա. Մ.