Ըստ Panorama.am կայքէջի` Բաքվում վթարի է ենթարկվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը: Պատահարը նախօրեին տեղի է ունեցել Բաքվի ֆաթալի Խանախոյսի փողոցում: Բաքվի բնակիչ Էլնուր Աբդուլլաեւն անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով բախվել է ՌԴ դեսպանի «Մերսեդես» ավտոմեքենային:
Պատահարի ժամանակ Վլադիմիր Դորոխինը եղել է մեքենայում, սակայն նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Լուրջ վնաս է հասցվել սպասարկող մեքենային: Պատահարի պատճառները դեռեւս անհայտ են: Վ. Դորոխինի անունը հիշատակվել է վերջերս, երբ ANSե լրատվական գործակալությանը հարցազրույց տալով ընդգծել էր, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կապված չեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
Ն. Մ.