«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2010-01-20 | #8, 2010-01-21 | #9, 2010-01-22


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԻԹԻԻՆ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ

Հայաստանի կառավարությունը երեկ որոշում ընդունեց ուժգին երկրաշարժից տուժած Հաիթիին 100 հազար դոլար հատկացնելՙ աղետի հետեւանքները վերացնելու նպատակով: Անդրադառնալով այս որոշմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետեւյալ պարզաբանումը տվեց. «Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ հենց աղետից մի քանի ժամ հետո մեր նախարարը` պարոն Շահգելդյանը, ինձ զեկուցել է, որ 50 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատը պատրաստ է անհապաղ մեկնել Հաիթի` օգնություն ցուցաբերելու: Ցավոք սրտի, մենք դա չենք կարողացել իրականացնել, որովհետեւ Հաիթին պատրաստ չէր ընդունել, եւ կային բազմաթիվ տեխնիկական եւ օգնությունը համակարգելու խնդիրներ: Մենք մեր պատրաստակամությունն էինք հայտնել ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ խոշոր ծավալի օգնություն ցուցաբերող պետություններին, տեղեկացրել, որ մեր փրկարարներն ունեն հմտություն, փորձ, կարողություն: Մեր ներկայացրած երկրորդ առաջարկությունը նյութական օժանդակություն ցուցաբերելն էր` անհրաժեշտ սարքավորումներ եւ այլն, բայց այս անգամ նույնպես միջազգային կառույցները մեզ ասացին, որ ֆիզիկապես տեղափոխելու խնդիր կա, եւ նպատակահարմար է, որ օժանդակությունը լինի ֆինանսական»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4