Ավելին` Նախիջեւանը նույնպես Ադրբեջանում մոտ ժամանակներս կանցկացվեն եգիպտական կինոյի օրեր:
Անդրադառնալով այդ իրադարձությանը` եգիպտական Moheet.com կայքը պատկերել է Ադրբեջանի քարտեզը` առանց Ղարաբաղի, ավելինՙ եգիպտացիները ամբողջովին են վերականգնել պատմական արդարությունը` Նախիջեւանը եւս ճանաչվել է հայկական տարածք:
Այս փաստի առիթով, ինչպես լինում է նման բոլոր դեպքերում (իսկ նման դեպքերը վերջին ժամանակներում հաճախակի են դարձել - Հ.Ա.,) Ադրբեջանը իր բողոքի նոտան է ուղարկել Կահիրե: Եգիպտոսում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բաղիրովը , «Թրենդ նյուզ»-ին տված հարցազրույցում հաստատել է այդ հանգամանքը: Բաղիրովը նշել է նաեւ, որ դեսպանատունը իր բողոք-նամակն է ուղարկելու նաեւ վերոհիշյալ կայքի գրասենյակ:
Այսպիսովՙ եգիպտական լրատվամիջոցը նույնպես «շփոթվել» է, Ղարաբաղը ճանաչելով հայկական տարածք` միանալով «Եվրոնյուզին», ռուսական «Պրավդա»-ին եւ այլն, որոնք նյութեր են պատրաստել հայկական Ղարաբաղի մասին: Հետաքրքրական է, թե ո՞ւմ է ուղղված լինելու Բաքվի հաջորդ նոտան, մանավանդ հաշվի առնելով, որ այդ նոտայի հասցեատերերի աշխարհագրությունը կարծես թե տարածվում է աշխարհով մեկ:
Մի ուշագրավ հանգամանք եւս. Ադրբեջանը պետական մակարդակով իրեն չի համարում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, այլ` մուսաֆաթականի: Կարելի է հիշեցնել հարեւան պետությանը, որ մուսաֆաթական Ադրբեջանի կազմում Ղարաբաղը երբեք չի եղել:
Հ. ԱՖՅԱՆ