ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարէզ» թերթը տեղեկացնում է, որ Կալիֆոռնիայի օրենսդրական ժողովի եւ Ամերիկայի հայերի ազգային համագումարի նախկին անդամ Փոլ Կրեկորյանը ընտրվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատգամավոր: Ամերիկայի հայերի ազգային համագումարի անդամ Լեռնա Շիրինյանը այսպես է գնահատել Կրեկորյանի ընտրվելու փաստը. «Սա պատմական իրադարձություն է ԱՄՆ-ի հայերի կյանքում, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հայը դարձավ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ: Մենք ի սրտե շնորհավորում ենք Կրեկորյանին ընտրվելու կապակցությամբ եւ հայտնում նաեւ մեր վստահությունը, որ կշարունակվի համագումարի համագործակցությունը նրա հետ»:
Հ. Ա.