Երեկ երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան:
Երեւանում Մոթաքին հանդիպումներ կունենա նախագահ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկումներ կլինեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ կմասնակցի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին:
Համաձայն իրանական արտգործնախարարության զեկույցիՙ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները ներառում են երկկողմ նավթային, նավթաքիմիական ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանում հեղուկ վառելիքի տերմինալի կառուցումը:
Ուշ երեկոյան պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ արդեն կայացել է Մոթաքիի հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ:
Հ. Ա.