«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-01-23 | #11, 2010-01-26 | #12, 2010-01-27


ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ. «ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ»

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը , անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը, ասել է. «Եթե ադրբեջանական ղեկավարությունը փորձ անի վերականգնել վերահսկողությունը կորուսյալ կամ, ինչպես ինքն է համարում, Հայաստանի զավթած տարածքների վրա, ապա նման գործողության հաջողությունն այնքան էլ ակնհայտ չէ: Դա նվազագույնը կհանգեցնի տնտեսական մեծ հիմնախնդիրների ու միջազգային ներդրումների նվազմանը»:

Զատուլինը վստահ է, որ ամեն դեպքում բանակցությունները պատերազմից լավ են, դրանք հույս են ներշնչում, որ հիմնահարցի խաղաղ լուծումը հնարավոր է: Փորձագետը չի բացառում նաեւ այն տարբերակը, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոմիությունը Բաքվին ու Երեւանին պարզապես թելադրեն վերջնական կարգավորման պայմանները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4