«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2010-01-23 | #11, 2010-01-26 | #12, 2010-01-27


ԲԱՆԱԿՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԾԱՌԱՅԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Երեկ ԱԺ-ի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը , հայտնելով իր մտահոգությունները, որ այսօր զորակոչային տարիքի են հասել 90-ականների «ցուրտ ու մութ» տարիներին ծնվածները, փաստեց, որ ԱԺ-ում ընդունվում են օրինագծեր, որոնք կանոնակարգում են այս ոլորտը: «Այսօր ամբողջ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք 90-ականների դաժան ժամանակաշրջանի սերնդի հետ, երբ ծնունդների թիվը երկրում կրճատվեց 40 հազարով: Սա ինքնին նշանակում է, որ հիմա մենք ունենք խնդիր բանակում զորակոչիկների թվի հետ կապված», նկատեց Կարապետյանը: Սակայն այդ բացը, ըստ ԱԺ պատգամավորի, լրացվում է պայմանագրային զինծառայողներով, որոնց թիվը գնալով մեծանում է: «Պայմանագրային զինծառայության անցնելու ցանկացողների թիվը մեծ է: Նրանց միջին աշխատավարձը 100 հազար դրամ է», տեղեկացրեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Կարապետյանը, հենվելով USAID-ի ուսումնասիրությունների վրա, ընդգծեց, որ բանակում զգալիորեն նվազել են կոռուպցիայի դեպքերը:

Տեղեկացնենք, որ USAID-ի ուսումնասիրությունների համաձայն, հայկական բանակը երկրի ամենաքիչ կոռումպացված ոլորտն է:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4