Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Լոնդոնում Լավրով-Քլինթոն հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Ղարաբաղի հարցին. «Լեռնային Ղարաբաղի հարցը հեշտ չէ, բայց առկա է կողմերի ցանկությունըՙ խնդրի լուծումը գտնելու», հայտարարել է Լավրովը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը ավելացրել է նաեւ, որ Քլինթոնի հետ իրենք կարծիքներ են փոխանակել այս հակամարտության շուրջը, քանի որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներ են: Լավրովի խոսքերով` ինքը տիկին Քլինթոնին ծանոթացրել է նաեւ վերջերս Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման որոշ մանրամասնություններին:
Հ. Ա.