«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


ԱՄՆ-Ը ԿԱՍԵՑՆՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԱՄՆ Սենատը ընդունել է մի օրենք, որը նախագահ Օբամային հնարավորություն է տալիս Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկել: Ըստ ամերիկյան օրենքիՙ բոլոր այն ընկերությունները, որոնք վառելիք են մատակարարում Իրանին, կենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին, իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հենց այդ ընկերություններից է:

Մինչդեռ ադրբեջանական ընկերության եւ Իրանի միջեւ արդեն իսկ կա 2010-ին համագործակցելու ծրագրեր, որոնք, ադրբեջանական աղբյուրների համաձայն, երկրի ռազմավարական ծրագրերից են:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4