Ջիբրալթարի շախմատի մրցաշարում հաջող է հանդես գալիս Սերգեյ Մովսիսյանը, որը 3 տուրից հետո 2,5 միավորով առաջատարների շարքում է: 3-րդ տուրում Մովսիսյանը սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Գաբրիել Բատագլինիին:
3-ական միավորով առաջատարներն են Մայքլ Ադամսը, Լաուրենտ Ֆրեսինետը եւ Յան Գուստաֆսոնը: Ադամսը հաղթեց Սթելիոս Հալկիասին, Ֆրեսինետը պարտության մատնեց Սպիրիդոն Կապնիսիսին, իսկ Գուստաֆսոնն առավելության հասավ Նանա Ձագնիձեի նկատմամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ