«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ԵՎՐՈԽՈՐՀՈՒՐԴԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՒՄԲ

Հայտարարում է ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Չավուշօղլուն

Եվրոպայի խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահ Չավուշօլուն, իր պաշտոնավորման հենց առաջին օրվանից մեծ ակտիվություն է ցուցաբերում: Ընդ որում, այդ ակտիվությունն ամենասերտ կապերով կապված է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղի հետ: Այսպես, մասնակցելով Թուրքիայի իշխող` «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության (որի անդամներից է ինքը) արտաքին հարաբերությունների բարձրագույն խորհրդի նիստին, ԵԽԽՎ նախագահը հայտարարել է. «Մենք, որպես Եվրոխորհուրդ, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար իրականացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին եւ այլ երկրների ունեցած ներդրումներին աջակցելու նպատակով մի խումբ ենք ձեւավորելու»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը:

Չավուշօղլուն նաեւ նշել է, որ Թուրքիան նախ եւ առաջ կարիք ունի սահմանադրական բարեփոխումների, որոնք միտված կլինեն քաղաքացիական սահմանադրություն ունենալուն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4