«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ԱՆԴՐԱԴԱՐՁ

Մեր թերթի հունվարի 22-ի համարում «Շքահանդեսային լուսաբանումներ» վերնագրով հոդվածս տարբեր արձագանքներ ունեցավՙ դրական ու բացասական: Պարզվում էՙ հոդվածումս թույլ եմ տվել երկու սխալ: Առաջինՙ Աֆրիկյան երկրների համախմբման կենտրոնակայանը այժմ ոչ թե Կահիրեն է, ինչպես գրել էի, այլ Ադիս-Աբեբան: Երկրորդՙ որպես օրինակ վատ եւ սխալ լուսաբանման նշել էի, որ «Հորիզոն» եւ «Լրաբեր» հեռուստատեսային տեղեկատվական ծրագրերը պնդել էին, որ Պողոս Նուբար փաշան եղել է Եգիպտոսի առաջին վարչապետը: Ներողություն եմ խնդրում «Հ2» հեռուստաընկերությունից, քանի որ սխալմամբ էի տվել վերջինիս լրատվական ծրագրի անունը: Փոխարենը պետք է լիներ «Հ1»-ի «Հայլուր» ծրագիրը, որն անձամբ լսելու պատեհություն եմ ունեցել, ինչպես «Շանթի» «Հորիզոնի» ծրագրի հաղորդածը:

Մյուս արձագանքներն ինձ քննադատում են, որ հոդվածումս մատնանշելով սխալը, ճիշտը չեմ նշել: Ընդունում եմ: Ոչ թե Պողոս Նուբար փաշան, այլ նրա հայրըՙ Նուբար փաշա՛ն է եղել Եգիպտոսի վարչապետ, իսկ որդինՙ Ազգային պատվիրակության նախագահ եւ ՀԲԸՄիության հիմնադիր նախագահ Պողոս Նուբարը, մի տեւական շրջան ղեկավարել է երկրի երկաթուղային եւ Կահիրեի ջրամատակարարման ցանցերը: Սակայն երբեք վարչապետ չի եղել:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4