Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել հաջորդ տարվա ֆինանսական բյուջեն` 3.8 տրիլիոն դոլարի չափով: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) հաղորդմամբՙ նախատեսվում է 2011-ին Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար օգնություն: Այն 10 մլն-ով ավելի է 2010-ին Հայաստանին նախատեսվածից, սակայն 1 մլն-ով պակաս Կոնգրեսի հաստատածից:
Զինված ուժերի ֆինանսավորման համար նախատեսված ԱՄՆ օգնությունը նախատեսում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. յուրաքանչյուր երկրին տրվելու է 3.5 մլն դոլար:
«Ողջունում ենք Օբամայի որոշումը` 10 միլիոնով մեծացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին: Նաեւ որոշումը` պահպանել հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերին վերաբերող հարցերում», հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը :
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Սպիտակ տունը մի քանի անգամ փորձել է խախտել հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի, սակայն հանդիպել է Կոնգրեսի անհամաձայնությանն ու դիմադրությանը:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահը նախատեսում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներին տրամադրել 599 մլն 164 հազար դոլար, ինչը 11 մլն 818.000-ով պակաս է, քան նախորդ տարի:
Հ. Հ.