«Հայերը Թուրքիայում հարյուր տարի առաջ» գրքի հեղինակ, թուրք հավաքորդ Օսման Քյոքերի նախաձեռնությամբ Փարիզի 19-րդ շրջանի առափնյակներից մեկում (մետրո «Ռիքե») հայկական «Հող եւ մշակույթ» կազմակերպությունը հունվարի 28-ից ներկայացնում է «Սիրելի եղբայր» վերտառությամբ փոստային բացիկների ցուցահանդես: Անցյալ դարասկզբի մեծացված բացիկները, որոնց, ինչպես նաեւ գիրք-ալբոմին, քանիցս անդրադարձել է «Ազգը» , պատկերում են հայերի կյանքը Թուրքիայում հարյուր տարի առաջ: Փոստային բացիկներն առնված են «Օռլանդո Կառլո Կալումենո» հավաքածուից: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 2-ը: Մուտքը ազատ է:
Պ. Ք.