Taiwan News-ի տեղեկացմամբՙ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն, ծովակալ Դենիս Ս. Բլեերը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսումը բացառված չէ. «Կովկասում, ինչպես նաեւ Բալկաններում, իրավիճակը շարունակում է մնալ լարված: Եվ եթե Ռուսաստանը շարունակի իր ջանքերը գործադրել նախկին սովետական երկրներում սեփական ազդեցությունը խորացնելու ուղղությամբ, ապա կարող է առաջացնել ԱՄՆ-ի դժգոհությունը», շեշտել է Բլեերը:
Հիշեցնենք, որ վերջերս ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետներն էլ էին կարծիք հայտնել, թե Կովկասում պատերազմի վերսկսումը հնարավոր է («Ազգ»-ը գրել էր այդ մասին փետրվարի 2-ի համարում), ավելին` փորձագետ Պապիչը չի բացառել նույնիսկ «Երրորդ համաշխարհայինի» սկիզբը Կովկասից:
Սակայն Կովկասում պատերազմի հիմնական, նույնիսկ միակ հրահրողը Ադրբեջանն է. Հայաստանը ոչ պատերազմելու կարիք ունի, ոչ էլ խնդիր` Բաքվի հետ: Խնդրի տերը Ադրբեջանն է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությունը:
Հ. Ա.