Վերջնագծին է մոտենում շախմատի Ջիբրալթարի մրցաշարը, որում խաղացվելու է 10 տուր: Հերթականՙ 8-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարի միանձնյա առաջատարի դերը ստանձնեց Գերմանիան ներկայացնող Յան Գուստաֆսոնը: Հաղթելով ուկրաինացի գրոսմայստեր Նատալիա Ժուկովային, Գուստաֆսոնը վաստակեց 6,5 միավոր: 6 միավորով առաջատարին հետապնդում են Սերգեյ Մովսիսյանը, Էթիեն Բաքրոն, Սթելիոս Հալկիասը, Ֆրանսիսկո Վալյեխոն, Դամիան Լեմոսը, Գատա Կամսկին, Լեյլա Ջավախիշվիլին, Դրասկո Բոշկովիչը, Չանդա Սանդիպանը, Լաուրենտ Ֆրեսինետը, Համպի Կոներուն, Մայքլ Ադամսն ու Ալեքսանդր Նաումանը:
Սերգեյ Մովսիսյանն 8-րդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուի հետ: 9-րդ տուրում Սերգեյը սպիտակներով կմրցի հույն Սթելիոս Հալկիասի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ