Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը փետրվարի 4-ին ժամանեց Հայաստան: Շուվալովը Երեւանում է որպես ԱՊՀ հարցերով ՌԴ ազգային համակարգող: Հիշեցնենք, որ Ռուսաստանը սկսել է նախագահել ԱՊՀ-ում: Այսօր Շուվալովը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ռուսաստանցի պաշտոնյային կհյուրընկալի նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Հ. Ա.