«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2010-02-04 | #19, 2010-02-05 | #20, 2010-02-06


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Հայտարարել է Մեդվեդեւը նորանշանակ դեսպաններին ընդունելիս

Երեկ Կրեմլում, ընդունելով Ռուսաստանում հավատարմագրված նոր դեսպաներին, այդ թվումՙ Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ «Ռուսաստանը կոչ է անում բոլոր երկրներին հրաժարվել հակամարտողի պահվածքից եւ որդեգրել նոր` միասնական մոտեցումներ, այսօրվա հարցերը լուծելու համար»: Դիմելով ՀՀ նորանշանակ դեսպանին` Մեդվեդեւը ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Ղարաբաղի հարցի լուծմանը. «Մենք պատրաստակամ ենքՙ օգնելու առաջ տանել այդ գործընթացը, եւ վստահ ենք, որ այն լիարժեք կապրապնդի խաղաղությունը Կովկասում», նշել է Մեդվեդեւը:

Ռուսաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Մոսկվան ամեն ինչ է անելու ԱՊՀ երկրների հնարավորինս ինտեգրացման համար:

Հ. Ա.


Նկար 1. ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հավատարմագիրն է հանձնում նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4