Փետրվարի 5-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Դավութօղլուն ստացել է ղարաբաղյան բանակցությունների վերջին զարգացումների «ալիեւյան մատուցումները»: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային այլ հարցեր եւ գոհունակություն են հայտնել երկկողմ ջերմ հարաբերությունների մակարդակից:
Հավելենք նաեւ, որ փետրվարի 4-ին կայացել էր Ալիեւի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ; Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հնարավորությունները էներգետիկայի եւ տնտեսական ոլորտներում:
Մյունխենում Ալիեւը պետք է հանդիպեր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ, որը, հիշեցնենք, Երեւանում արդեն հանդիպել է նախագահ Սարգսյանին:
Հ. Ա.